Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ սկսվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, ընդլայնվել է:
Այժմ հանդիպմանը միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։