Քաղաքականություն

Մնացականյանն ու Մամեդյարովը շուտով կհանդիպեն

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ շուտով կկայան իր ու Ադրբեջանցի գործընկերոջ հերթական հանդիպումը։

«Մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է լրջությունը մեր մտադրությունների՝ ակտիվ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս տարվա ընթացքում արտգործանախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն արդեն ի ցույց է դնում այդ լրջությունը: Մեր հանդիպումը նախանշված է, տեղի է ունենալու շուտով, մենք համաձայնություն ունենք միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ցանկանա խախտել այն», – ասել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել hունիսի 20-ին Վաշինգտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ