MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը, որը պատկանում է Դևիդ Բեքհեմին և մի քանի այլ բաժնետերերի, ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին։
Marca-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբը պատրաստ է կրկնապատկել Մոդրիչի աշխատավարձը։
Բայց նշվում է, որ խորվաթը ցանկանում է դեռևս մնալ «Ռեալում»։
Հիշեցնենք, որ նրա պայմանագիրը ուժի մեջ է ևս 18 ամիս։