Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» պայքարում իր ֆավորիտին։
«Վինիսիուսը միանշանակ մոտ է «Ոսկե գնդակը» ստանալուն: Նայեք, թե ինչպես նա խաղաց անցած մրցաշրջանում և ինչպես է ներկայանում այս մրցաշրջանում: Նա հաստատ արժանի է մրցանակին», – Մոդրիչի խոսքերը փոխանցում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է բոլոր մրցաշարերի 14 խաղին, որոնցում խփել է ութ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։