Մոնտեվիդեոյի օերնսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենդիր մարմնի կողմից միաձայն հավանության արժանացած բանաձևով՝ մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը։

Հրապարակվել է փաստաթուղթ, որում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե հավասարակշռված բանակցությունների արդյունք է, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք։

Նշվում է, որ հայերը ստիպված են զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են ու հազարամյակներով պատկանում են հայերին։

Սրանից զատ՝ բանաձևով մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակն ու ընդունել վերջինիս որպես անկախ պետություն։

Ամենաթարմ