Մոլդովան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար դիմել է ՌԴ-ին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանման որոշումից հետո այն մատակարարվի նաև Մոլդովա։


Դոդոնը նշել է, որ իրենք կապի մեջ են այն երկրների հետ, որոնք հայտարարում են, որ ստեղծել են պատվաստանյութը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես գրանցել է նոր կորոնավիրուսային վարակի համար առաջին պատվաստանյութը։

Ամենաթարմ