Մոլդովան ու Ռուսաստանը բանակցություններ են վարել գազի մատակարարման շուրջ, որոնք ավարտվել են անարդյունք։
Այս մասին հայտնում է Regnum-ը։
Նշվում է, որ դրանց ընթացքում ռուսական կողմն առաջարկել է գազի շուկայական գին, ինչպես նաև 25 տոկոս զեղչված տարբերակ։
Սակայն Մոլդովան համաձայն չի եղել այս տարբերակին ու պահանջել է շուկայականից կրկնակի ցածր գնով գազ, որի դիմաց Մոլդովան պարտավորվել է վճարել 700 միլիոն դոլար պարտքը։
Այս տարբերակին էլ ռուսական կողմը համաձայն չի եղել ու կարող է ստացվել այնպես, որ նոյեմբերի 1-ից դադարեցվի գազի մատակարարումը Ռուսաստանից Մոլդովա։