fbpx
Աշխարհ

Մոլդովայի դեմոկրատները Ռուսաստանին գաղտնի գործարք են առաջարկել

Մոլդովայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնել է ծրար՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների առաջարկով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Փոխվարչապետի խոսքով՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումը կայացել է հունիսի 3-ին: Միջոցառման ավարտին Պլախոտնյուկը ռուսական կողմին հանձնել է ծրար `պայմանների նկարագրությամբ, որոնց առկայության դեպքում նա պատրաստ է կոալիցիա ձևավորել Սոցիալիստական կուսակցության հետ:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը առաջարկել է արմատապես փոխել երկրի արտաքին քաղաքականությունը և վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան: Փաթեթում ներկայացվել է նաև Մերձդնեստրում հակամարտության կարգավորման հարցը` Մոլդովայի դաշնայնացման հիմքով:

Կոզակը նշել է, որ ռուսական կողմը զարմացած է Դեմոկրատական կուսակցության նման «բացահայտ հակառուսական» առաջարկներով: Մոսկվան խորհուրդ է տվել նախագահին և Սոցիալիստական կուսակցությանը չկնքել որևէ գաղտնի գործարք,ով էլ որ այն առաջարկի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ