fbpx
Աշխարհ

Մոլդովայի նախագահը գազի գնի հարցում համաձայնության է եկել Պուտինի հետ

Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գազի սակագնի իջեցման վերաբերյալ: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում:

Ինչպես հայտնի է, այս հարցով բանակցություններն ընթացել են երկու երկրների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Դոդոնը հայտնել է, որ 2019 թ. հոկտեմբերի 1-ից Մոլդովային մատակարարվող ռուսական գազի սակագինը կնվազի: Մոլդովայի ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարի գազի սակագնի ավելացում տեղի չի ունենա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ