Հասարակություն

Արշավախմբի մոլորված 14 անդամները հայտնաբերվել են

Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի տարածք:

Ըստ աղբյուրի՝ որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար ծառայող և «Մեղրաձոր անտառտնտեսության» երկու աշխատակից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ