Մադամ Տյուսոյի թանգարանն իր ցուցադրությունից հանել է ռեփ կատարող, պրոդյուսեր և դիզայներ Քանյե Ուեսթի մոմե արձանը, որը տեղադրված էր Քիմ Քարդաշյանի արձանի հետ միասին։
Mirror-ը գրում է, որ լոնդոնյան թանգարանի աշխատակիցները հանել են արձանն այն բանից հետո, երբ հյուրերից և այցելուներից բազմաթիվ բողոքներ են ստացվել, իսկ թանգարանի ղեկավարությունը հետևել է հյուրերի և հանրության ցանկությանը, թե ում են նրանք ցանկանում տեսնել թանգարանում:
Քանյե Ուեսթի մոմե արձանը տեղադրվել է 2015 թվականին նրա նախկին կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե արձանի հետ միասին:
Ուեսթի դեմ զանգվածային բողոքն ու արշավը սկսվել է նրա ռասիստական և հակասեմական արտահայտություններից հետո։ Ինչպես հայտնի է, նա հարում է ինչ-որ աղանդի, որի քարոզով է զբաղվում վերջերս իր համերգների և հանդիպումների ժամանակ:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Adidas-ը, Gap-ը և Balenciaga-ն հայտարարել են, որ հրաժարվում են շարունակել աստղի հետ համագործակցությունը: