fbpx
Աշխարհ

Մոնտենեգրոն տուգանքներ է սահմանել երկրի խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

Մոնտենեգրոյի խորհրդարանը լրացումներ է կատարել պետական խորհրդանիշների մասին օրենքում, որոնցով մինչև 20 հազար եվրոյի տուգանքներ են սահմանվում երկրի զինանշանի, դրոշի և օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։

Օենսդրության մեջ կատարված փոփոխություններին կողմ է քվեարկել իշխող մեծամասնության պատգամավորներից 43-ը (81-ից), դեմ եևւ ձեռնպահ ձայներ չեն եղել:

Պետական խորհրդանիշները վիրավորելու համար հիմա նախատեսված են 1-ից մինչև 20 հազար եվրոյի տուգանք իրավաբանական անձանց համար, 300-ից մինչև 2 հազար եվրո՝ պաշտոնատար և ֆիզիկական անձանց համար, 300 եվրոյից մինչև 6 հազար՝ մասնավոր ձեռնարկատերերի համար:

Կպատժվեն զինանշանի և դրոշի օգտագործումը գեղարվեստական ստեղծագործության մեջ, դասավանդելիս կամ դաստիարակչական աշխատանքում, եթե դա խախտում է Մոնտենեգրոյի հանրային բարոյականությունը, հեղինակությունը և արժանապատվությունը:

Տուգանք կսահմանվի, եթե զինանշանի կամ դրոշի վրա կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, եթե օգտագործվեն որպես ապրանքանիշ, եթե դրոշը դրվի հողին հպվելով, եթե օգտագործվի որպես գորգ կամ վարագույր:

Խախտում կհամարվեն օրհներգի տեքստի կամ մեղեդու փոփոխությունները, կամ եթե դրանք ներկայացվեն Մոնտենեգրոյի համար վիրավորական կերպով:

Օրենքով նաև պարտադիր է դարձել դրոշի տեղադրումը տեղական կառավարման մարմինների և այլ պետական հաստատությունների շենքերի վրա:

Օրինագծի համաձայնեցման ժամանակ առաջարկվում էր տուգանք պետական օրհներգը հնչելիս կանգնելուց հրաժարվելու համար, սակայն այս նախաձեռնությունը մերժվել էր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ