fbpx
Սպորտ

Մոուրինյուն ակնարկել է, որ շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն այսօր ներկա է եղել Ֆրանսիայի Լիգա-1-ի «Լիլ»-«Մոնպելյե» հանդիպմանը:

Խաղից հետո Մոուրինյուն հայտնել է, որ կցանկանար աշխատել Ֆրանսիայում.

Ժոզեն՝ «Լիլ»-«Մոնպելյե» խաղին

«Ինձ պատկերացնում եմ Լիգա-1-ում աշխատելիս: Արդեն աշխատել եմ 4 երկրում ու սիրում եմ ինձ համար նոր մշակույթներ բացահայտել:

Նոր առաջնությունում աշխատելը ֆանտաստիկ փորձ կլինի:
Այս պահին հանգիստ եմ: Փորձում եմ ժամանակս անցկացնել ընկերներիս ու ընտանիքիս հետ: Այդ ամենի հետ աշխատանքներ եմ տանում, որպեսզի կրկին վերադառնամ մարզչական աշխատանքի:

2-3 ամիս առանց աշխատանքի կարող ես մնալ, սակայն եթե այդ ամենը երկարում է, այնուհետև շատ բարդ է դառնում: Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ կրկին վերադառնալ ու ավելի ուժեղ լինել»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում BT Sport-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ