Արցախի Հանրապետության բնակիչ Արմեն Վերդյանը, ով դեկտեմբերի 29-ին մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է Արցախ: Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։