Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ-Azat TV
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձևաչափով միջնորդական աջակցություն ցուցաբերել: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցնի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»,- ընդգծել է Ռուդենկոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ