Քաղաքիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով.
«Հարգելի հետևորդներ,
Տեղեկացնում ենք, որ երեկ օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:
Ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=719041921871380&id=118681645240747