Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․
«Հայտնում ենք, որ ամբողջ օրվա ընթացքում դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ի չվերթների հետաձգման պատճառով չեն կարողացել Երևան թռչել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Քաղաքացիների հետ շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։
Նշենք, որ ներկայում քաղաքացիների մեծ մասը հեռացել է օդանավակայանի տարածքից, նրանք հարազատների տանն են գտնվում»։
https://www.facebook.com/armembrus/posts/1081824785535991?__xts__[0]=68.ARCUPXtTS53scjtw5BxOpU2gXEUM2Qj31EBPa8jikgcy49tnf7SQnODSxPpQrBqjdXM3DVH9lifKb0pqnL4vwnVxnOTcD52dbXI1_8vDHNT56NRqCxSevygEb_cxax_UIiSncE1aX-AJbJZrsem0DJx-dqDQaqTBS41X0TJYikXCXnJLSRT6MPb9dKyYW0MjuIu7m1Q4Cbh8DNfmZnf3VBkrKtEdAXm2khFCn0vPWXnsXl3npYNBpKmwT8QoR1fsc5l_z8e889z5KlHsSGxz8mAhcTuhGdh3vuyc3zFgS3fZcD-KWTPmtFMc-aAkzV-vQnJmbeL6iZJLjLw3pKf9BQ&__tn__=-R
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)