Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում:
«Այս ամիս պլանավորվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայության և միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,-ասել է նա:
Հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությամբ և մասնակցությամբ: