Մոսկվան և՛ ԱՄՆ-ին և՛ Իրանին կհամոզի երկխոսություն սկսել ճգնաժամի կարգավորման համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլա բեն Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կհամոզենք թե մեր իրանցի գործընկերներին, թե ամերիկացի գործընկերներին, որ պետք է հեռանալ այդ վտանգավոր գծից, քաղաքակիրթ երկխոսության միջոցով կարգավորել հակասությունները: Իհարկե, դա ենթադրում է վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականության դադարեցում», – ասել է Լավրովը: