ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Տոկիոն շարունակում են զգալի տարաձայնություններ ունենալ խաղաղության պայմանագրի թեմայով. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ հանդիպումը կայացել է այսօր Մոսկվայում:
Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Մոսկվան և Տոկիոն այս հանդիպումով սկսում են խաղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ բանակցությունները:

