fbpx
Աշխարհ

Մոսկվան գնահատում է ՀՀ մոտեցումը Երկրորդ աշխարհամարտի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ պայքարում․ Կոպերկին

Մոսկվան բարձր է գնահատում Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ պայքարում Հայաստանի սկզբունքային մոտեցումը՝ պաշտոնական Երևանի՝ Լեհաստանում միջոցառմանը չմասնակցելու համատեքստում։ Սա անցյալի դեպքերի աղավաղման դեմ բացահայտ քայլ է եղել։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ։

«Մենք երախտապարտ ենք հայկական կողմին իր սկզբունքային վերաբերմունքի համար պատմության աղավաղման դեմ պայքարում։ Սա ապացույցն է այն բանի, որ Հայաստանը և իր ժողովուրդը գնահատում են իրենց նախնիների վաստակը, հարգում նահատակների հիշատակը։ Մեր հայ ընկերների այս քայլը, ինչպես նաև մյուս եղբայր ժողովուրդների մոտեցումը հերթական անգամ ապացուցում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը ընդհանուրի հաղթանակն է եղել, և այդ հաղթանակը երկրների մեջ բաժանելու ակնթարթային և անհիմն փորձերը դատապատված են ձախողման»,-նշել է դեսպանը։

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչի խոսքերի համաձայն՝ 2020թ․-ին մեծ միջոցառում է նախատեսվում կազմակերպել նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։

«Ես համոզված եմ, որ այդ օրվան Հայաստանում ևս ըստ անհրաժեշտության կնախապատրաստվեն, մենք միասին կնշենք այդ տոնը»,-ընդգծել է Կոպիրկինը։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր մասնակցել սեպտեմբերի 1-ին Լեհաստանում համաշխարհային պատերազմի բռնկման 80-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ չնայած հրավերի առկայությանը։ Ռուսաստանը ընդհանրապես հրավեր չէր ստացել։ Այսուհանդերձ, Լեհաստանի իշխանությունները օգտագործել էին միջոցառումը՝ պատերազմի նախաշեմին ԽՍՀՄ գործողությունները, ինչպես նաև ՌԴ ներկայիս վարած քաղաքականությունը քննադատելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ