Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ

Հրապարակող՝

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան:

Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ ընդգծելով, որ Մոսկվան միտված է արդյունքի հասնելուն: «Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Հակառակը՝ մենք պատմում ենք, թե ինչ է հաջողվել անել: Ուշադրության տակ պահելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելու հանգամանքը՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ամենաթարմ