Մոսկվայում մայիսի 31-ից հունիսի 2-ը տեղի է ունեցել միջազգային օլիմպիական ֆորում, որին մասնակցում էին պատանի մարզիկներ տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնում էին ձյուդոիստ Գոռ Դավթյանը, աթլետ Ռաֆիկ Օհանյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և Մարինա Գալստյանը (սեղանի թենիս):
Ֆորումի հիմնական նպատակը պատանի մարզիկների մեջ արդար և մաքուր սպորտի գաղափարի սերմանումն է: Ֆորումի սկզբում մասնակիցներին ռուս հայտնի մարզիկիները ծանոթացրին օլիմպիզմի գաղափարներին, սպորտի պատմության և հակադոպինգային կանոնների հետ: Դրանից հետո անցկացվեց նաև վիկտորինա: Հայաստանի և Բելառուսի մարզիկները վիկտորինային մասնակցեցին միասնական թիմով և 10 մասնակիցների մեջ գրավեցին երրորդ տեղը՝ 45 հարցից ճիշտ պատասխանելով 42-ին:
Ֆորումի վերջում պատանի մարզիկների համար անցկացվեց 5 ժամանոց մշակութային տուր՝ Մոսկվա գետով, որտեղ նրանք ծանոթացան Մոսկվայի պատմությանը: Ֆորումի ավարտից հետո հայ մարզիկները վերադարձան Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։