Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:
Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան:
Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարիա Օստրուխովան և Աննա Արզամանովան, Սուրբ Էջմիածնի երգչախումբը, Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախումբը: