Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:
«Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի թռիչքը դեպի Երևան չվերթն ու դրա մասին ուղևորներն իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն:
Տեղում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբր տեխնիկական խնդիրներ, բայց արդեն 10 ժամից ավել է մարդիկ օդանավակայանում են, այդ թվում մանկահասակ երեխաներ, ու իրենց հարցով ոչ մեկ չի զբաղվում, ոչ մեկ չի մոտենում պատշաճ տղեկություն տա:
Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիտպոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ:
Այդ ընկերությունից ոչ ոք դեռ չի այցելել օդանավակայան ու ընդհանրապես հնարավոր չէ կապվել հետները»,- գրել է նա:
https://www.facebook.com/aram1307/posts/2160315320934001