Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հավաքի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման աշխատանքներ էր իրականացնում։ Հավաքի ընթացքում 5 անձ դրսևորել է ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ, ինչի հետևանքով նրանք հեռացվել են տարածքից։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ձերբակալվածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ նույն օրը Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ, ստանալով ՀՀ վարչապետի համաձայնությունն ու աջակցությունը, փորձում էին հավաք անցկացրել Մայր Աթոռի տարածքում՝ պահանջելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք կոչ էին արել քաղաքացիներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին միանալ իրենց պահանջին։ Ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր նույնպես հայտարարել էին, որ լինելու են Մայր Աթոռում՝ ի աջակցություն կաթողիկոսի։ Ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի հավաքվել էր մեծ բազմություն, որով 10 եպիսկոպոսների նախաձեռնությունը արդյունք չտվեց։
Հավաքի ընթացքում ոստիկանները տարածքից ուժով հեռացրել են որոշ քաղաքացիների, ինչը ֆիքսվել է լրագրողների կողմից։ Մայր Աթոռի տարածքում իրավիճակը վերահսկվել է իրավապահների կողմից՝ փորձելով ապահովել հասարակական կարգը։

