Երեկ՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Ավտովթար Ապարանում․ հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծանր է
- 2 օր առաջ անասնագոմում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ափից մոտ 1 կիլոմետր հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):