Երեկ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» ջախջախիչ պարտություն կրեց «Բոդե Գլիմտից»՝ 1-6։
Խաղից հետո հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է խաղի մասին իր կարծիքով ու գտել դրական կետ այդ ամենում։
Նրա խոսքով՝ դրական է այն, որ լրագրողներից ոչ ոք չի հարցնի իրեն, թե ինչու է ինքը խաղադաշտ դուրս բերում նույն խաղացողներին։
Մոուրինյոն նշել է, որ եթե անընդհատ կարողանար նույն կազմով խաղալ, ապա կաներ դա։
