fbpx
Հասարակություն

Մովսեսում տուն է հրդեհվել

Հուլիսի 31-ին, ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) և բնակարանի գույքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ