fbpx
Աշխարհ

Մոզամբիկում ավելի քան 60 մարդ է մահացել հեղեղումների պատճառով

Մոզամբիկում ավելի քան 60 մարդ է մահացել հեղեղումների պատճառով առնվազն 66 մարդ է մահացել Մոզամբիկի կենտրոնական և հյուսիսային շրջաններում մոլեգնող հեղեղումների հետևանքով:

«Հեղեղումների պատճառով զոհվել է 66 մարդ: Իշխանությունները տագնապի կարմիր ռեժիմ են սահմանել շարունակվող անձրևների և Իդայ արևադարձային ցիկլոնի մոտենալու պատճառով, որը երկիր կհասնի մարտի 14-ին կամ 15-ին»,-հայտարարել է Մոզամբիկի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անա Կոմոնոան:

Իշխանությունների տվյալներով, հեղեղումներն ավերել են շուրջ 6 հազար բնակելի շենք, տարերքի մոլեգնումից տուժել են մոտավորապես 140 հազար մարդ և ավելի քան 100 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ:

Կառավարությունը նաև հանձնարարել է տարհանել առափնյա շրջանների բնակիչներին, որոնք կարող են տուժել ցիկլոնից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ