Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին ու դուրս եկավ ամառային Օլիմպիական խաղերի 1/4-րդ եզրափակիչ։
Խաղից հետո ադրբեջանցի մարզիկը տեղի մամուլին ասել է, որ համաձայն չէ մրցավարների կարծիքի հետ։
Չալաբաևի կարծիքով, ինքը հաղթել է 2-րդ ռաունդում, բայց մրցավարները հաղթանակը շնորհել են Բաչկովին։
Ադրբեջանցին՝ հաղթողի անունի հայտարարումից հետո, մեջքով շրջվեց և չսեղմեց Բաչկովի ձեռքը՝ ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։
Նշենք, որ Բաչկովը Չալաբաևի ասած ռաունդում ուներ խիստ ընդգծված առավելություն։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 4-1 հաշվիվ՝ հօգուտ Հայաստանը ներկայացնող մարզիկի։

