Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին բողոքել է մրցավարներից․
«Ես ոչ միանշանակ զգացողություններ ունեմ մրցաշարի մրցավարության վերաբերյալ։ Չեմ հասկանում այս մրցաշարում VAR-ի օգտագործման չափանիշները: Մրցավարները չեն հասկանում, թե ինչպես օգտագործել այն։ Նրանք բոլորն էլ տարբեր կարծիքներ ունեն։ Ակնհայտ է, որ վերջիններս չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատել այս համակարգի հետ», – մարզչի խոսքերը փոխանցում է Filo News-ը։