«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հունվարի 18-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտե-Դատախազություն հարաբերություններին։
- Իոաննիսյանի ՀԿ-ն հաղորդում է հղել դատախազին՝ կապված Երևանի ավագանու անդամների վրա ճնշումների հետ
- Ռուսները պահանջել են իրենց տալ գերի ընկած ադրբեջանցիներին, ինչը հայ սպաները չեն արել․ Իոաննիսյան
«Հակակոռուպցիոն կոմիտեի` այսօր տարածած հայտարարության մեջ, ըստ էության, ասվում է, որ Գլխավոր դատախազը ապօրինի որոշում է կայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով:
Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի` այսօրվանից արդեն հրապարակային հարաբերությունների պարզումը բավականին մտահոգիչ է: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն Վլադիմիր Գասպարյանի գործն է:
Կան մի շարք կոռուպցիոն գործեր, որոնք որոշակի փակուղում են հայտնվել: Եվ այդ քրեական գործերի զգալի մասը այդտեղ է հայտնվել քննության որոշակի փուլում դատաիրավական համակարգի այս կամ այն օղակի կայացրած վիճելի որոշումների արդյունքում:
Այս ֆոնին առավել արդիական է դառնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը, որով նախատեսվում է որոշակի անկախության տալ Դատախազության` կոռուպցիոն գործերի հսկողությունն իրականացնող ստորաբաժանմանը և շատ լուրջ չափորոշիչներով (և մրցույթով) ընտրել այդ ստորաբաժանման դատախազներին:
Կարծում եմ, որ այս տխուր իրավիճակը առիթ է ստեղծում, որ լրջորեն քննարկենք Դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության հսկողության առանձին կարգավորումների ներդրման կարիքը», – գրել է Իոաննիսյանը:
![]()

