Մտածում էի, որ Ֆորմուլա 1-ի հետ ամեն բան ավարտվել է․ Դանիել Կվյատ

Ռուս ավտոարշավորդ Դանիել Կվյատը, որը «Տորո Ռոսո»-ից է, խոստովանել է, որ կարող էր ավարտել իր կարիերան ցածր ցուցանիշների պատճառով, որոնք նա գրանցել է Ֆորմուլա 1-ի վերջին մրցաշարի ժամանակ;

Ավտոարշավորդի խոսքով՝ Գերմանիայում գրանցած հաջողությունը թույլ տվեց իրեն հանգիստ շունչ քաշել և հավատալ սեփական ուժերին։

Նշենք, որ գերմանիայի մրցաշարում, որը տեղի է ունեցեծ անցած կիրակի՝ հուլիսի 29-ին, Կվյատը գրավել է երրորդ տեղը՝ զիջելով Մարքս Ֆերստապենին և լեգենդար Սեբաստյան Ֆետտելին։

«Դժվար էր։ Ես արդեն մտածում էի, որ Ֆորմուլա 1-ի հետ ամեն բան ավարտվել է։ Բայց հերթական անգամ ապացուցվեց, ջանասեր աշխատանքի դեպքում ամեն բան հնարավոր է։ Երեք բարդ տարվանից հետո ես զգացի, որ իմ ուսերից բեռ ընկավ», -Կվյատի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ամենաթարմ