fbpx
Աշխարհ

Թեհրանը հույս ունի, Չինաստանը ավելի շատ նավթ կգնի իրենից

Թեհրանում հուսով են, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ ավելի շատ իրանական նավթ կգնեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է TACC-ը:

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ՝ չնայած արտաքին սահմանափակումներին, ավելի շատ իրանական նավթ ու գազ կգնեն, քանի որ Թեհրանն ունի այդ կարևորագույն հումքերի աշխարհի ամենախոշոր պաշարները»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է Չինաստանին բնական գազ վաճառել Պակիստանի տրանզիտային խողովակաշարի միջով:

«ԱՄՆ-ը հնարավոր է համարում իրանական նավթի առևտրի զրոյականացումը, սակայն մենք տեսնում ենք, որ ամերիկյան էմբարգոյի սահմանումից մեկ տարի անց երկրում տնտեսական վիճակը կայուն է մնում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին ԱՄՆ-ը վերականգնել էր իրանական նավթի գնման արգելքն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին որոշում ընդունեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ