Երեկ՝ փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Տեառնընդառաջի օրը եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ
- Արցախում մեքենան բախվել է խաղաղապահների զրահատեխնիկային․ կան տուժածներ
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել ափ։