fbpx
Արցախ

Արցախում մեքենան բախվել է խաղաղապահների զրահատեխնիկային․ կան տուժածներ

Երեկ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։35-ին, հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարութան ԱԻ պետական ծառայությունից։

Նշվում է, որ նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ աղբյուրի՝ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։

ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Նշվում է նաև, որ ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ