ՄՅՈՒ-ն մտադիր է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Էրիկսենին

Հրապարակող՝

Էրբիլում տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը

Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն պես ակումբները արդեն իսկ մտածում են գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր ձեռքբերումների մասին։

Ինչպես գրում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում քայլեր է ձեռնարկելու Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձեռք բերելու համար։ Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ դանիացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կցանկանար ղեկավարել իր կարիերան այնպես, ինչպես Football Manager-ում։

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսը» իր հերթին մտադիր է հավատարիմ մնալ իր ավանդույթներին և հաջորդ ամառ քայլեր ձեռնարկել Էրիկսենին անվճար ձեռք բերելու ուղղությամբ։

Ամենաթարմ