Հնդկաստանի Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում նախօրեին բռնկել է խոշոր հրդեհ, մահացել է առնվազն 8 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել է, հայտնել NDTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ողբերգության զոհերից մեկը եղել է վեց ամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ:
«Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ»,- ANI գործակալությանը հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: