fbpx
Քաղաքականություն

Կանադայի վարչապետը մեկ բառով բնութագրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CTV News-ին տված հարցազրույցում մեկ բառով բնութագրել է ԱՄՆ նախագահ Դոննալդ Թրամփին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Նրան խնդրել են երկու ղեկավարներին բնութագրել արագ պատասխաններ հնչեցնելու փուլում։ Արդյունքում Թրյուդոն Պուտինին անվանել է խնդրահարույց, իսկ Թրամփին՝ անկանխատեսելի։ Նա նաև հայտնել է, որ չնայած սոցցանցերում ԱՄՆ նախագահի վիրավորանքներին՝ ինքը Թրամփին ամբողջ աշխարհն ապակայունացնող չի համարում։

Ջասթին Թրյուդոն նշել է, որ քաղաքական գործիչներից ինքն ամենալավ հարաբերություններն ունի Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ