Musk Factor-ի քասթինգի համար դիմել է ավելի քան 12 հազար դերասան

Հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալն աշխարհահռչակ Backstage հարթակի միջոցով հայտարարել է դերասանների քասթինգ։ Ընկերությանը տարբեր դերերի համար դիմել է ավելի քան 12 հազար դերասան։

Musk Factor-ի հայտարարած քասթինգը հայտնվել է կայքի թոփ թրենդների բաժնում։

«Backstage հարթակով են դերասաններ փնտրում այնպիսի հզորագույն ընկերություններ, ինչպիսիք են Disney-ը, Netflix-ը, Amazon-ը, NBC-ն, HBO-ն և այլք»,- նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Ռաֆայել Թադևոսյանը հավելել է նաև, որ հայ դերասանները նույնպես կարող են այս հարթակի միջոցով մասնակցել ֆիլմի քասթինգին և իրենց ուժերը փորձել ֆիլմում նկարահանվելու համար։

Սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։

Ամենաթարմ