fbpx
Աշխարհ

Մասկը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. New York Times

Musk Iravani

Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը ընտրվել է Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավարելու նորաստեղծ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, երկուշաբթի հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ:

New York Times-ի տվյալներով՝ մեկ ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում քննարկվել է՝ ինչպես կարելի է թուլացնել լարվածությունն Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Իրանցի պաշտոնյաներից մեկը նշել է, որ Մասկն է նախաձեռնել հանդիպումը, իսկ հանդիպման վայրը ընտրել է դեսպանը։

«Նա այժմ շփվում է իրանցիների հետ», – նշել է Միջազգային քաղաքականության կենտրոնի ավագ աշխատակից Սինա Թոսսին։

Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Իրանի հետ հարաբերությունները լարված էին. 2018 թվականին Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից և վերականգնեց տնտեսական պատժամիջոցները։ 2020 թվականին նա նաև կարգադրեց սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։

Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Իրանը փորձում է նրան սպանել։ Իսկ նրա ուժեղ աջակցությունն Իսրայելին կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը՝ հատկապես ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» հետ կապված իրավիճակում։

Մասկի այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դա կարող է ազդել Թրամփի ապագա քաղաքական օրակարգի և ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ