«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը:
Այս մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները:

