Մյանմայի հարավարևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են: Նահանգում մի շարք դպրոցներ ժամանակավորապես դադարեցրել են դասերը:
Մյանմայում վերջին երկու օրերի ընթացքում հեղեղումների պատճառով շուրջ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Այս պահին տարհանման կենտրոններում գտնվում է 38 հազար մարդ: