Հռչակավոր 33-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ժամանակի ընթացքում փոխել է իր խաղաոճը:
«Հիմա ես խաղում եմ ավելի ագրեսիվ, բայց նման փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում չեն լինում: Դա հասկանալի է։ Իմ ոտքերը նախկին ձևի չեն, ինչ ձև եղել են 2005 թվականին, երբ ես նվաճեցի իմ առաջին գավաթը «Ռոլան Գարոսից» Դա նաև վերաբերվում է իմ շարժողունակությանը խաղադաշտում։ Պետք է հարմարվել և փոխել խաղձևը, որպեսզի մնաս մրցունակ։ Մենք Ֆեդերերի և Ջոկովիչի հետ միասին չենք կորցնում կիրքը՝ լինել բարձրունքում։
«Այն պահին, երբ մարմինս ինձ կասի, որ այլևս ի վիճակի չէ դիմակայել մեծ խաղերին, դա ազդանշան կլինի ամեն ինչ դադարեցնելու համար: Ներսումս պահպանվում է կիրքը սպորտի և թենիսի նկատմամբ: Այդ պատճառով ես դեռ խաղում և պայքարում եմ: Բայց իմ կյանքում միայն թենիս չի: Ակնհայտ է, որ դա իմ կյանքի գլխավոր բաներից մեկն է, որոնք ինձ երջանկացնում են: Իմ կյանքում կան շատ բաներ, որոնք ինձ երջանկացնում են: Դրանց մեջ ներառվում է հանդիպումներն իմ ընկերների և ընտանիքի հետ», – ասել է Նադալը Tennis World USA-ին տված հարցազրույցում: