Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան:
Երրորդ շրջանում Նադալը 6:1, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ավստրալացի Ալեքս դե Մինորի նկատմամբ: 2 ժամ 24 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 6 էյս, 6 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից:
Ալեքս դե Մինորը չի կարողացել իրացնել 4 հնարավոր բրեյք-փոինթները և թույլ է տվել 2 կրկնակի սխալ:
Չորրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը լինելու է չեխ Թոմաշ Բերդիխը, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել արգենտինացի Դիեգո Շվարցմանին: