Masters 1000. Նադալը կամային հաղթանակ տոնեց Ֆոնինիի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցել է Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ։

Իսպանացի թենիսիստին հաջողվել է կամային հաղթանակ տոնել։ Նադալը պարտվել է առաջին սեթում 2:6 հաշվով, բայց հաջորդող 2 սեթերում հաղելով 6:1 և 6:2 հաշիվներով՝ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։

Նադալը կիսաեզրափակչում կհանդիպի Գաել Մոնֆիս-Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ զույգի հաղթողի հետ։

Ավելի վաղ հաղորդել էին, որ կիսաեզրափակիչ փուլ է անցել նաև ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը։

https://www.youtube.com/watch?v=WhfhwI-iKnI

Ամենաթարմ