fbpx
Սպորտ

Նահանջելը պատվաբեր չէ. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականների աշխատանքային ծրագրերի մասին ՀԱՕԿ –ի լրատվական ծառայությանը հետևյալն ասաց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.

«Ուշադրության կենտրոնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1 -5 –ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Երևանում և Աբովյանում փետրվարի 20 –ից մինչև ապրիլի 1 –ը նախատեսված ուսմնամարզական հավաքներում: Դրանից հետո ՀՀ տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Մոսկվայում ապրիլի 1 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը,որը նույնպես վարկանիշային է:

Պարապուրդի չեն մատնվի նաև երիտասարդական հավաքականները,որոնք փետրվարի 15 –ից մարզումներ կանցկացնեն մայրաքաղաքում և Աբովյանում: Նահանջելը պատվաբեր չէ: Ուզում ենք զարգացնել ձեռքբերումները, թեև սպորտը լի է անակնկալներով: Մենք միայն լավ մրցելույթների ենք ձգտում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ