Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը՝ լրագրող Յանա Ռոմաշկինան, սպասում են իրենց առաջնեկին:
Ռոմաշկինան սոցցանցում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է վերջինիս նոր կարգավիճակը։
Հիշեցնենք, որ Յանա Ռոմաշկինան և Նաիր Տիկնիզյանն ամուսնացել են 2023 թվականի հոկտեմբերին:
Նաիրը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Նաիր Թիկնիզյանի շուկայական արժեքը գնահատում է 7 մլն եվրո։