fbpx
Քաղաքականություն

Մենք կողմ ենք սահմանազատմանը և սահմանագծմանը, բայց ոչ այս ձեւով. Բռունցքդ բեր նախաձեռնություն

ԲՌՈւՆՑՔԴ ԲԵՐ նախաձեռնության անդամ Սլավիկ Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մենք կողմ ենք սահմանազատմանը և սահմանագծմանը, բայց ոչ այս ձեւով։ Ինչու՞։

– Կողմերն ընդամենը պայմանավորվել են մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման մասով, բայց առանց դրա և առանց այլ հիմքերի տեղում իրականացնում են ականազերձում և սահմանագծում՝ մեր քաղաքացիների իրավունքների ոտնահարման և անվտանգության վտանգման հաշվին։
– Համապատասխան քանակով սահմանապահներ դեռ չկան, իսկ Ադրբեջանը մաքրում է ականապատ դաշտերից մնացած մասը և ամեն պահ կարող է իր սահմանապահներին մոտեցնել մեր բնակավայրերին։
– Չկա երկու պետությունների միջև սահմանի որոշման վերաբերյալ միջպետական պայմանագիր․ հիշատակվող Ալմա-Աթայի հռչակագիրը և մյուս փաստաթղթերը միայն սկզբունքներ են ամրագրում և կոնկրետ քարտեզի հղում չեն կատարում։
– Գործընթացը պետք է իրականացվի ամբողջական սահմանագծի համար, ոչ թե հատվածական։ Եթե մենք տեսնենք, որ որևէ հատվածում Ադրբեջանը մեզ է վերադարձնում իր օկուպացրած տարածքը, կհավատանք, որ գործընթացը իրավաչափ է։
Հատկապես մտահոգիչ է անկլավների հարցի անորոշ լինելը։
– Այլընտրանքային ճանապարհներ, գազամուղ և այլ ենթակառուցվածքներ չեն կառուցվել/կառուցվում, դրա համար էլ մարդիկ խիստ անհանգստացած են, որ կընկնեն շրջափակման մեջ։
– Փորձ չի արվում տարածքների փոխանակման, միջպետական ճանապարհների ամբողջականության պահպանման և այլ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների և իրավունքների ապահովման ուղղությամբ։
– Չեն հրապարակվում քարտեզներ և փաստաղթեր, թաքցվում կամ որպես գաղտնի է ներկայացվում 1988թ․ հունվարի 12-ի արձանագրությունը և դրան կից բարձր որակի քարտեզները, որոնք հենց ԽՍՀՄ փլուզվելուց առաջ արված վերջին փոփոխություններն են ու հավանաբար Կադաստրի քարտեզի հիմքը։
– Մարդկանց սեփականության իրավունքը չի պաշտպանվում․ եթե անգամ փոխհատուցման հարց է դրվում, ապա ստացվում է, որ վարչակազմը իր քաղաքացիներից գնում է պետության հողը և նվիրում այլ պետության։ Իսկ մեր պետության տարածքի փոփոխություն կարող է լինել միայն հանրաքվեով։

2․ Վարչակազմը գործընթացը ԹԱՓԱՆՑԻԿ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ՝ առաջացնելով իր քաղաքացիների մոտ անհանգստություն և վախ։

– Մարտից սկսած վարչակազմը սկսեց հերքել գազամուղի առկայությունը, ապա սկսեց խոսել Ադրբեջանից գազ գնելու մասին։ Այլընտքանային ճանապարհների կառուցումը ներկայացվում է որպես խնդրի միակ լուծում։ Հրապարակված քարտեզներում չի ներկայացվում հանձնվող տարածքների իրական չափը:
– Ոսկեպար-Բաղանիս կարճ միջպետական ճանապարհը, ինչպես նաև որոշ հարակից տարածքներ մեկ շաբաթից ավել է հսկվում են ուժայինների կողմից՝ ներառյալ Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքը։
– Վերջին օրերին Սարիգյուղից Բաղանիս հատվածում մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված էր, անձնագրային ռեժիմ էր գործում և մուտքը Կիրանց բաց էր միայն Կիրանցի գրանցում ունեցողների համար։
– Վերջին 2 շաբաթվա ընթացքում խախտվեցին մարդկանց տարբեր իրավունքներ, երեխաների իրավունքներ, ազատ խոսքի իրավունք՝ մեզ զրկեցին կարծիքի արտահայտման իրավունքից և բերման ենթարկեցին, սակայն դրանք չստացան համապատասխան հնչեղություն և արձագանք իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների կողմից։ Ավելին, առերևույթ նույնատիպ հանձանք արած որոշ անձինք կալանավորվեցին, իսկ այլոք (հրահրողները, ավելի մեղավորները) մնացին ազատության մեջ։
– Երեք օր է ԲԱՑ Է Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ (որի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու մասին գրել էին բոլորը), բայց լուրերով այդպես չի ներկայացվում և շատերը շարունակում են շրջանցել Տավուշի մարզը՝ ազդելով մարզի տնտեսության վրա։

3․ Վարչակազմը իր քաղաքացիների լեգիտիմ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆԱՓԱԽՈՒԹՅԱՆ համար պայքար։

– Հիմա շատերն արդեն չեն հիշում, թե ոնց սկսվեց ամեն ինչ։
2024թ․ մարտի 12-ին տեղի ունեցավ վարչապետի երկար ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց տարածքների վերադարձի մասին։ Այդ օրվանից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ սկսեցին անհանգստանալ և ինքնակազմակերպվել։
– Մարտի 18-ին Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնակիչները 3,5 ժամ շարունակ պնդեցին իրենց անհամաձայնությունը և անհանգստությունը, փորձեցին պաշտպանել իրենց իրավունքները, արեցին տարբեր առաջարկներ, վարչապետին առձեռն հանձնեցին մոտ 300 ստորագրություններով Ոսկեպար համայնքի ուղերձը՝ https://voskepar.com»:

Ամբողջական գրառումը կարող եք տեսնել Սլավիկի էջում:

Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին և կոչ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին ՝ միասին վերակառուցել և վերադարձնել մեր պետության կենսունակությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ից սկսած ՀՀ ԱԺ ամենամսյա նիստի ընթացքում ԲՌՈւՆՑՔԴ ԲԵ՛Ր նախաձեռնության անդամները, ինչպես նախօրոք հայտարարվել էր, ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությանը գրավոր դիմում-պահանջ հանձնելուց 1 շաբաթ անց,
արդեն բանավոր կերպով իր պահանջները ներկայացրեց գործող պատգամավորներին:

#ԲՌՈւՆՑՔԴ_ԲԵՐ #Տավուշ #Ոսկեպար #պետություն #ինքնիշխանություն #Կիրանց #Բերքաբեր #Բաղանիս #բռունցքդ_բեր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ